ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որքա՞ն գումար է գանձվում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության որոշման համար:
Համլետ Պետրոսյան (48 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ներմուծվող սննդամթերքի եւ կենդանական ծագման մթերքի զննման եւ ուղեկցող փաստաթղթերի համապատասխանության որոշման համար գանձվում է վճար`
1) 500-1000 կգ քաշի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով (1000 դրամ),
2) 1 տոննան գերազանցող քաշի դեպքում` լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար եւս 300 դրամի չափով,
3) 500 կգ քաշի համար վճար չի գանձվում:
ՀՀ ԳՆ սննդամթերի անվտանգության պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ներմուծված սննդամթերքի քանակը ռիսկայնության վրա ազդում է հետեւյալ կերպ. որքան քանակապես մեծ է ներմուծված խմբաքանակը, այնքան մեծանում է հավանական վտանգի առկայության դեպքում տարածման շրջանակները` կապված սպառողների թվից: