1-2 օր խնդրելուց առաջ լավ մտածեք. վարչապետը՝ Ատոմ Ջանջուղազյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կառավարության նիստում ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի և կից Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին հարցը:

Ներկայացնելուց հետո Ջանջուղազյանը մի քանի օր ժամանակ խնդրեց ՝ վերջնական քննարկումների համար, ինչը դուր չեկավ վարչապետին: Նա կոչ արեց հաջորդ անգամ կառավարության նիստում նախագիծը քննարկելու ժամանակ օր խնդրելիս լավ մտածել: Վարչապետի խոսքով, երկար ժամանակ քննարկումներ են լինում, սակայն վերջում միշտ մի քանի օր չի հերիքում:




Լրահոս