Հարց քաղաքացիներից` ծառերի էտը տարվա ո՞ր եղանակին է նպատակահարմար կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ծառերի էտը տարվա ո՞ր եղանակին է նպատակահարմար կատարել:

Սուրեն Դանիելյան (62 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պտղատու ծառերի էտը պետք է կատարել դրանց հանգստի շրջանում: Էտի կատարման ժամկետները կախված են տեղի կլիմայական պայմաններից: Արարատյան հարթավայրում խնձորենին, տանձենին, ծիրանենին, սալորենին եւ բալենին կարելի է էտել փետրվարի երկրորդ կեսին` օդի դրական ջերմաստիճանի դեպքում, իսկ դեղձենին խորհուրդ է տրվում էտել մարտի սկզբին:

Հայաստանի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պտղատու ծառերի էտի եւ ձեւավորման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստակալը, սորտը, տնկման խտությունը, մշակության, պարարտացման, ոռոգման, հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Էտը, ըստ կատարման ժամկետի, լինում է ձմեռային եւ ամառային: Ձմեռային էտը կատարում են այն շրջաններում, որտեղ խիստ ցրտեր չեն լինում, կամ էտը կատարում են ուժեղ ցրտերից հետո: Ամառային էտի նպատակն է կարճացնել եւ նոսրացնել կանաչ շիվերը եւ հոռաշիվերը:




Լրահոս