Նոյեմբերի 18-ին, ժամը 13:00-ին Messier 53 հյուրանոցի (հասցեն՝ Վարդանանց 15/4) կոնֆերևանս դահլիճում տեղի կունենա բազմաթիվ երգերի հեղինակ,կատարող Արամ Ավագյանի «Իմ լուսին» հեղինակային երեկոյի մամուլի ասուլիսը: Բանախոսների թվում լինելու են՝ Արամ Ավագյանը, Սևակ Խանաղյանը, Նարեկ Բավեյանը և այլք: Նշենք նաև, որ համերգին մասնակցելու են շոու-բիզնեսի 20-ից ավելի աստղեր: Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք ուղրակել պատասխան նամակ կամ զանագահարել 044 702 772 հեռախոսահամարով:
***
Շաբաթ` նոյեմբերի 18–ին, ժամը 14։30–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա «Սումգայիթ – 30. Մարդկության դեմ չպատժված հանցագործություն» մամուլի ասուլիսը։
Ասուլիսի բանախոսներն են`
– Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը,
– «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը,
– Ամերիկահայ գրող, հրապարակախոս, Բաքվի փախստական Աննա Աստվածատուրյան Տերկոտը։