
Ձվի կեղևը կարող է օգտագործվել անսովոր նպատակների համար։
1. Պարարտանյութ՝ ծաղիկների համար։ Ձվի կեղևը կալցիում և այլ հանքանյութեր է պարունակում՝ ցինկ, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ, որոնք օգտակար են ծաղիկների աճի համար։ Այն որպես պարարտանյութ օգտագործեք ամսվա ընթացքում մեկ անգամ։
2. Սպիտակեղենը սպիտակեցնելու համար։ Զարմանալի է, բայց այս դեպքում ևս ձեզ օգնության կհասնի ձվի կեղևը։ 3 ձվի կեղևը լցրեք լվացքի մեքենայի մեջ այն սպիտակեղենի հետ, որը հարկավոր է լվանալ։