Սամվել Կարապետյանն այլ ծրագրեր ունի. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոյեմբերի 13-ին, երբ «Ռիո» մոլի բացման ժամանակ հայտարարվեց խոշոր ներդրումային ծրագրի մասին, բոլոր ներկաների համար աննկատ չմնաց Սերժ Սարգսյանի լայնաբերան ժպիտը։ «ՉԻ» տեղեկություններով՝ իրականում ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը՝ Տաշիրի Սամոն, իր կարեւորագույն եւ խոշոր ներդրումները պատրաստվում է կատարել ոչ թե հիմա, այլ 2019 թվականին։

Այսինքն` այն ժամանակ, երբ քաղաքական դաշտում հստակեցում կլինի, թե որ քաղաքական գործիչը ինչ պաշտոն է զբաղեցնելու։ Ստացվում է, որ Սամվել Կարապետյանը չի պատրաստվում հենց այնպես բաժանել սեփական փողերը եւ այնքան հեռատեսություն է ցուցաբերել, որ ներդրումային ծրագիրը իրականացվի կոնկրետ հստակեցումից հետո»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս