ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է լինում ավանդատուի ավանդի չհատուցված մասի հետ: Ուզում եմ իմանալ՝ որեւէ մեկին փոխանցվո՞ւմ է դա:
Սիրանույշ Երանոսյան (69 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն անվճարունակ բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով: Բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցները ձեւավորվում են բոլոր բանկերի կողմից վճարվող պարտադիր երաշխիքային վճարների հաշվին, միջոցների կառավարումից ստացված եկամուտներից: Հիմնադրամը կարող է ստանալ վարկեր, փոխառություններ, երաշխիքներ, դրամաշնորհներ, նվիրատվություններ եւ նվիրաբերություններ: