ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ճամբարակում

Ներքին Ճամբարակի դպրոցում նախորդ Ամանորի զարդարանքներն այդպես էլ չեն հավաքել: Հավանաբար այն նկատառումով, որ այս տարի ժամանակ չկորցնեն հարդարանքների վրա:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ արտերկրից տոհմային կենդանիներ ներկրելու համար վճարվո՞ւմ է արդյոք ավելացված արժեքի հարկ: Եվ ուզում եմ իմանալ, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել:

Գեւորգ Եփրեմյան (60 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Եփրեմյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ տոհմային կենդանիներ ներկրելիս ավելացված արժեքի հարկ չի վճարվում: Ներկրվող տոհմային կենդանիները պետք է ունենան անհատական տոհմային քարտեր, ինչպես նաեւ անասնաբուժական հավաստագիր:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ բեռի ներմուծումը չի թույլատրվում, եթե չեն պահպանվել անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանված Հայաստանի Հանրապետության անասնաբուժական-սանիտարական եւ անասնաբուժական պահանջները կամ արտահանող երկրում անասնահամաճարակային անկայուն իրավիճակի կամ կարանտինային հիվանդությունների բռնկման մասին առկա է համապատասխան պաշտոնական տեղեկատվություն:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե կենսաթոշակառուն համաձայն չէ հաշվարկած թոշակի գումարին, ապա նա ինչպե՞ս կարող է կատարել վերահաշվարկ: Ի՞նչ կարգով է վերահաշվարկվում կենսաթոշակը լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Լուիզա Եղոյան (66 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Եղոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք: Ընդ որում, վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Միաժամանակ հայտնում ենք, որ կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է օրենքով սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, oր) մինչեւ 6 ամսվա ժամանակահատվածը չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:

 




Լրահոս