Հարց քաղաքացիներից` ովքե՞ր կարող են հավակնել գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ովքե՞ր կարող են հավակնել գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի: Եվ խնդրում եմ նաեւ տեղեկացնել, թե ովքե՞ր կարող են ունենալ գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Լիաննա Միրզոյան (58 տարեկան, դասախոս)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի կարող են հավակնել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն (դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում) եւ հանձնել են քննություն Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համապատասխան մասնագիտությունից: Նշենք նաեւ, որ գիտությունների դոկտորի գիտական աստիճան կարող են ստանալ այն անձինք, ովքեր ունեն գիտության որոշակի բնագավառում ներդրած գիտական ավանդ եւ թեկնածուի գիտական աստիճան:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գիտական աստիճան շնորհում է մասնագիտական խորհուրդը՝ հիմք ընդունելով ատենախոսության պաշտպանությունը: Գիտական աստիճանի վկայագիր հանձնում է ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ): Նշենք, որ ԲՈՀ-ը գիտական կոչում շնորհելու հարցը քննարկում է համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո՝ 2 ամսվա ընթացքում:




Լրահոս