
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ի վերջո, ներկայացրել է 2016 թվականի իր պաշտոնական հայտարարագիրը: Ըստ այդմ, նրա դրամական միջոցները տարեցտարի նվազում են: Եթե նա 2015 թվականին ունեցել է 26.3 մլն դրամ եւ 98 հազար դոլար, ապա անցած տարի նրա դրամական միջոցները կազմել են 24.5 մլն դրամ եւ 92 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ մարզպետը հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմել է 519 հազար դրամ:
Բայց սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ մարզպետի տիկինն ավելի հարուստ է, քան ինքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետի կինը` Աննա Ազատյանը, եկամուտ չունենալով հանդերձ՝ հայտարարագրել է 90 մլն դրամի եւ 372 հազար 500 եվրոյի չափով դրամական միջոց: Ահա թե ում անվան տակ է պահում մարզպետն իր ունեցվածքը: