Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոցը դիմել է կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը դիմել է կառավարությանը եւ պահանջել հետ վերադարձնել իրեն ամրացված շենքային համալիրից մի մասը: Նշենք, որ այն մինչ այդ հատկացվել էր պետական եկամուտների կոմիտեին, ապա պետական գույքի կառավարման վարչությանը: Նշենք, որ դպրոցում սովորում է 452 աշակերտ, կոմպլեկտավորվել է 18 միավոր դասարան: Մեկ աշակերտին 9 քմ հաշվարկով գործում է գերբեռնված:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ներկա պահին չի գործում երկրորդ աստիճանավանդակը, ինչը կարեւոր է աշակերտների անվտանգության ապահովման համար: Իսկ այդ տարածքը դպրոցին վերադարձնելու դեպքում կգործի նաեւ երկրորդ աստիճանավանդակը, ապա կնվազի դպրոցի ծանրաբեռնվածությունը: Մեզ հայտնի դարձավ, որ կառավարությունը առաջիկայում դպրոցին կվերադարձնի իրեն նախկինում ամրացված շենքային համալիրը:




Լրահոս