Վթար Երևան-Երասխ ճանապարհին. «ՎԱԶ-2107»-ի 26-ամյա ուղևորը տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 17-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 35-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ 5511» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը` 1991 թ. ծնված Հարություն Մաթևոսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:




Լրահոս