
Չինաստանի Սանյա քաղաքում կայացավ «Միսս Աշխարհ-2017» գեղեցկության մրցույթը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Մանուշի Չհիլարը: Գեղեցկության 20-ամյա թագուհին ուսանողուհի է, սովորում է բժշկի մասնագիտությամբ:
Ծագումով Մանուշին Հարյանա նահանգից է, տիրապետում է հինդի և անգլերեն լեզուներին: Զբաղվում է հնդկական դասական պարերով: Մրցույթում երկրորդ տեղ զբաղեցրեց Անդրեա Մեզեն՝ Մեքսիկայից, երրորդը՝ բրիտանուհի Ստեֆանի Հիլն է: