
Արմավիրի մարզի Ջրարբի համայնքում դեռևս լարված վիճակ է: Ինչպես հայտնել է ArmLur.am-ը, պատճառը համայնքի դպրոցում տիրող պայմաններն են. դպրոցը չի ջեռուցվում, զուրկ է տարրական պայմաններից:
ArmLur.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նարեկ Զաքարյանը հայտնեց, որ ինքը սեպտեմբերի 1-ից է անցել իր պարտականությունների կատարմանը` նորանշանակ է, և գիտի, որ ծնողները դժգոհում են պայմաններից:
«Ամեն ինչ արել ենք, ցելաֆաններ ենք դրել պատուհաններին, բայց ծնողներն ասում են` ինչո՞ւ պետք է մեր դպրոցը վատը լինի մյուս գյուղերի դպրոցներից»,- այսպես խոսեց նորանշանակ տնօրենը` միաժամանակ նշելով, որ ծնողներն այսօր են ոտքի կանգնել, մինչ այդ նա խնդրի մասին տեղյակ չի եղել. «Դե, ասում են` ցուրտ է, չգիտեմ»,- շարունակեց տնօրենը:
Լուսնկարները` ArmLur.am-ի: