Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. մարզպետարանը ձեռքերը լվացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան, որ Արմավիրի  մարզի Ջրարբի գյուղում լարված իրավիճակ է տիրում: Մեզ դիմած ծնողները հայտնեցին, որ չեն թողնում, որպեսզի իրենց երեխաները պոց հաճախեն, դասադուլի են դիմել:

Նրանց խոսքով, պատճառն այն է, որ դպրոցում ոչ մի պայման չկա: Ծնողներն ահազանգեցին, որ դպրոցում նույնիսկ սանհանգույց չկա, եւ երեխաներն իրենց կարիքները հոգալու համար տուն են գնում, հետ վերադառնում: Նրանք նաև հայտնեցին, որ այս ընթացքում դիմել ե մարզպետարանին, սակայն իրենց չեն օգնել: Ծնողները խոստանում են դասադուլը շարունակել մինչեւ ջեռուցման հարցը լուծվի:

ArmLur.am-ը պարզաբանման համար դիմեց Արմավիրի մարզպետարանին, որտեղից մեզ արձագանքեցին, թե բարձրացված հարցերը կլուծվեն, երբ ներդրումներ լինեն;




Լրահոս