
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1150-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը՝ Ալեքսանդր Շագաֆյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավար։
Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ Շագաֆյանին այս պաշտոնին նշանակելու մասին անգամ նախարար Մկրտչյանն է ներկայացրել մասամբ ձեւավորված տեսչական մարմնի անձնակազմին: