Ով կնշանակվի նոր ձեւավորվող կրթության տեսչական մարմնի պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ՀՀ կառավարության վերջին նիստում հաստատվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը։ Ըստ այդմ, խորհուրդը նախագահելու է ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր ձեւավորվող կրթության տեսչական մարմնի պետ է նշանակվելու Ալեքսանդր Շագաֆյանը: Ավելին՝ Շագաֆյանին այս պաշտոնին նշանակելու մասին անգամ նախարար Մկրտչյանն է ներկայացրել մասամբ ձեւավորված տեսչական մարմնի անձնակազմին:

Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց ԿԳՆ, որտեղից նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը փոխանցեց, որ այս պահին ոչինչ հայտնի չէ. «Երբ նման նշանակում լինի, այդ մասին կհայտարարվի»: Իսկ մինչ այդ նշենք, որ Շագաֆյանը «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է, եւ տարեսկզբին ԿԳՆ-ն այդ ՀԿ-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել:




Լրահոս