
Առնետին, որը խուճապ Է առաջացրել Նյու-Յորքի մետրոյի վագոնում, նկարահանել են տեսանյութում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է UPI-ն: Ուղեւորները ճիչերով բարձրացնում Էին ոտքերը եւ թռչում նստոցների վրա, որպեսզի ճանապարհ տան կրծողին, որը վագոնի մի ծայրից վազում Էր մյուսը: Երբ գնացքը կայարանում կանգ առավ, կենդանին դուրս վազեց կառամատույց: «Մենք տեսանք մարդկանց, ովքեր թռչում Էին եւ բարձրանում նստոցների վրա,- պատմել Է YouTube-ում հրապարակված տեսագրության հեղինակը:
-Դա զվարճալի ուղեւորություն Էր: Առնետին սարսափելի վախեցրին բոլոր այդ ճչացող խենթերը»: