Զիդանը համաձայնել է ձեռք բերել Բարսելոնայի նախկին կիսապաշտպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

Ինչպես տեղեկացնում է «TribalFootball»-ը, մադրիդյան ակումբի ղեկավարությունը չիլիացուն դարձրել է թիմի ձմեռային տրանսֆերային գլխավոր նպատակ:

Սանչեսի գործող պայմանագրի ժամկետն «Արսենալի» հետ լրանում է հաջորդ տարի, ինչը բավականին կհեշտացնի բանակցությունները «Ռեալի» համար:

Ըստ աղբյուրի` «արքայական ակումբը» պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «զինագործներին» վճարել 35 մլն եվրո:

Հաղորդվում է, որ անձամբ Զինեդին Զիդանն է տվել իր համաձայնությունը «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանին ձեռք բերելու համար:




Լրահոս