Աներձագին նշանակեցին. Կրթության պետական տեսչության վարչությունը նոր պետ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժինը նոր պետ ունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս պաշտոնին նշանակվել է ԿԳՆ աշխատակազմի նախկին ղեկավար, վաղամեռիկ Մհեր Ղազարյանի աներաձագը` Մհեր Համբարձումյանը: Նա մինչ այս որպես փորձագետ աշխատել էր ՀՀ նախագահի նստավայրում: Ի դեպ, Համբարձումյանին այս պաշտոնին նշանակելու մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր օրեր առաջ:

Հիշեցնենք, որ կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի նախկին պետը` Սամսոն Սահակյանը, կալանավորված է: Բանն այն է, որ Սահակյանը 1500 ԱՄՆ դոլարի դիմաց կեղծ ատեստատ էր տվել մի քաղաքացու, եւ կեղծիքը բացահայտվել էր, երբ վերջինս փաստաթղթերը ներկայացրել էր ԱՄՆ դեսպանատուն:




Լրահոս