Մանրամասներ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից, վիրավորներից 6-ն արտասահմանցիներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 22-ին, ժամը 07:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Ազատ գետի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 22-րդ կմ-ի մոտակայքում «Hyundai Elisson» մակնիշի 60 GD 099 պետհամարանիշով (վարորդ՝ Ռ. Հ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել կիսախողովակում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, իսկ ուղևորները Արտաշատի ԲԿ, այնուհետև` Էրեբունի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

shamshyan.com -ի տեղեկություններով վրրավորներից 3-ը ՌԴ քաղաքացիներ են, 3-ը ֆիլիպինցիներ:




Լրահոս