5032 թեկնածուներից 646-ն են մնացել գիտության մեջ. նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում են ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումը՝ տարկետման խստացմանը վերաբերող Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի կապակցությամբ: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե քանի՞ երիտասարդ է գիտության մեջ հետագայում շարունակել իր ուղին:

Նախարարը նշեց, որ ունեն 2007-2016 թթ գիտական աստիճանը պաշտպանածների ընդհանուր թվաքանակը: «Ընդհանուր թվաքանակը` դոկտորները 445 են Հայաստանում, թեկնածուները` 5032, որոնցից 2017 թվականի նոյեմբերի դրությամբ գիտության մեջ մնացել են դոկտորներից 191 հոգի, թեկնածուներից` 646, այսինքն 5032-ից 646-ն են գիտության մեջ »,- ասաց նախարարը: Նախարարը նշեց, որ ընդհանուր դոկտորների 42,9%-ն է մնում գիտության մեջ, թեկնածուների` 12,8%-ը, իսկ ընդհանուր, երկուսը միասին` 15,3%-ն է, որ մնում է գիտության մեջ:

«Ֆիզիկամաթեմաթիկական ուղղությամբ 63 դոկտոր է պաշտպանած, 461 թեկնածու՝ 2007-ից 2017թթ ընթացքում: ,Նրանցից այսօր գիտության մեջ մնացել է 50 դոկտոր, այսինքն 63 դոկտորից 50-ը մնացել են և 135 թեկնածու` ընդհանուր առմամբ մոտ 79,4% մնում են դոկտորներ գիտության մեջ, իսկ 29,3% թեկնածուները: Փիլիսոփայության ոլորտում դոկտորների 50%-ն է մնում, 11,1% թեկնածուները, ընդհանուր`18,2 տոկոսն: Իրավաբանության մեջ դոկտորների 14,4%-ն է մնում, թեկնածուների` 2,8 %-ըընդհանուր 3,4%: Բժշկության մեջ ընդհանուրը 6,4 %»,- հայտնեց նա:




Լրահոս