23.11.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Նոյեմբերի 23-ին, ժամը 10:30 “Արմենիա” ավիաընկերության գրասենյակում (հասցե ՝ Վազգեն Սարգսյան 10, Piazza Grande բիզնես կենտրոն) տեղի կունենա ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանի մամուլի ասուլիսը: Թեմա ՝ նոր սակագնային քաղաքականություն և 2017թ ավիաընկերության գործունեության ամփոփում:

***

Նոյեմբերի  23–ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն արաբագետ Արմեն Պետրոսյանը և իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

ԹԵՄԱ`   նոյեմբերի 22-ին Սոչիում հանդիպել են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները՝ քննարկելու Սիրիայի քաղաքական ապագան. հանդիպման արդյունքում խնդրի կարգավորման հնարավոր հեռանկարները. Սիրիայում հայ համայնքի ապագան. «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման վախճանը:

***

Ս.թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին,  «ԴաբլԹրի բայ Հիլթըն» հյուրանոցի «ՄԻԼԱՆՈ» դահլիճում (ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի փող. 4/2)  կմեկնարկի  «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» միջազգային երկօրյա համաժողովը:

Համաժողվի շրջանակում նախատեսվում է  ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի ճեպազրույց

***

Նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Պապիլոմավիրուսի դեմ պատվաստման անհրաժեշտությունն ու վտանգը»  թեմայով մամլո ասուլիս:

Բանախոսներն են բժիշկ Արսեն Թորոսյանը և հրապարակախոս, թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանը։

Բանախոսներն առաջ կքաշեն դեմ և կողմ տեսակետները, կանդրադառնան պատվաստման հետևանքներին, վնասներին, պապիլոմավիրուսի վտանգավորությանը, ինչպես նաև թեմային առնչվող մի շարք այլ հարցերի։




Լրահոս