ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Նոյեմբերի -24 ին ժամը 11-ին «Պոստ Սկրիպտում» մա
***
Նոյեմբերի 24-ին, ժամը 12:00-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «ԵՄ Հայաստան ասոցացման համաձայնագրից մինչև հարկային օրենսգրքի փոփոխություններ» թեմայով մամլո ասուլիս:
Բանախոսն է «Առաքելություն» կուսակցության քաղաքացիական խորհրդի անդամ, միջազգայնագետ Մանուկ Սուքիասյանը։
Բանախոսը կանդրադառնա ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ակնկալվող արդյունքներին, հարկային օրենսգրքում առաջիկայում սպասվող փոփոխություններին, դրանց հետևանքով սպասվող հնարավոր խնդիրների և մի շարք այլ հարցերի։
***
Նոյեմբերի 24-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տ.գ. թեկնածու Ատոմ Մարգարյանը: ԹԵՄԱ՝ ԵՄ հաձայնագիր. այլընտրանք, թե փոխլրացում ԵԱՏՄ-ին
***
Նոյեմբերի24-ին, ժամը 11:45-ինԵրևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի նիստերի դահլիճումտեղիկունենա«Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» թեմայովերրորդ միջազգային գիտաժողովը:Գիտաժողովին կմասնակցեն Ֆրանսիայից, Իսրայելից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած անվանի պրոֆեսորներ։
***
Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազամակերպության կողմից իրականացվել է խաղալիքների շուկայի ուսումնասիրություն: Շուկայի ուսումնասիրությանը զուգահեռ իրականացվել է նաև սպառողների շրջանում իրազեկվածության մակարդակի ուսումնասիրություն, ինչպես նաև առանձին քննարկումներ են տեղի ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ պարզելու այն խոչընդոտները, որոնց վերջիններս բախվում են գործունեության ընթացքում:
Ուսումնասիրության արդյունքերը ներկայացնելու, ինչպես նաև առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ արագ, թափանցիկ և օպտիմալ մեխանիզմների մշակման նպատակով՝ ս.թ. նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00–ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Ուրարտու» սրահում տեղի կունենա աշխատանքային քննարկում շահագրգիռ բոլոր կողմերի՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումներինախարարության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, Առողջապահության նախարարության, ոլորտի շահագրգիռ ՀԿ-ների, խաղալիքի փորձաքննություն իրականացնող հավատարմագրվածլաբորատորիաների, սերտիֆիկացման մարմինների ներկայացուցիչների և տնտեսվարողների մասնակցությամբ: