ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`
Նոյեմբերի -27 ին ժամը 12-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հոգեբան Միհրդատ Մադաթյանը կխոսի նախատոնական սթրեսի մասին, ինչպես նաև կանդրադառնա դրա հետևանքներին և կառաջարկի սթրեսը հաղթահարելու մեթոդները:
***
ԵՊԲՀ նիստերի դահլիճում, նոյեմբերի 27-ին, ժամը 9.30-ին կմեկնարկի «Գիտության շաբաթ 2017» գիտաժողովը, որը կսկսվի Ուսանողական գիտական օրով՝ նվիրված է ուսանողական գիտական ընկերության հիմնադրման 70-ամյակին: Գիտական շաբաթը կտևի մինչև դեկտեմբերի 1-ը: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել և քննարկել բժշկագիտության նորագույն ձեռքբերումները և համալսարանի գիտության զարգացմանն ուղղված հեռանկարները, ինչպես նաև ստեղծել շփման հարթակ ԵՊԲՀ փորձառու գիտնականների և սկսնակ հետազոտողների միջև: Միջոցառմանը կմասնակցեն տեղի և արտերկրի ճանաչված մասնագետներ: Նշենք, որ «Գիտության շաբաթ 2017» միջոցառումը հավատարմագրվել է շարունակական բժշկական կրթության եվրոպական հավատարմագրման խորհրդի (EACCME®) կողմից` ստանալով 33 եվրոպական CME կրեդիտ (ECMEC®):
***
Նոյեմբերի 27-ին, ժամը 15:00-ին ՀՀ առողջապահության նախարարության կոլեգիայի դահլիճում (Կառավարական տուն N3, 2-րդ հարկ) տեղի կունենա Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորմանփուլի մեկնարկին նվիրված միջոցառում` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող ԿարենԱվագյանի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչ Ազամ Բուզուրուկովի, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լենա Նանուշյանի մասնակցությամբ։
***
Նոյեմբերի 27-ին, երկուշաբթի, ժամը 12.00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության ու վերլուծության ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի մամլո ասուլիսը։
Թեման՝ ««Եւրասիական եւ Եւրոպական ինտեգրացիոն վեկտորների համատեղում»․ արդիական մարտահրավերներ ժամանակակից հայաստանյան հասարակության համար»։
***
Նոյեմբերի 27-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» Լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս։
Թեման՝ «Առինջ մոլի» վաճառականները քաղաքական տեղաշարժերի պատանդ»։
Բանախոսներն են
Տիգրան Հովհաննիսյան – «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ
Գագիկ Դանիելյան – «Հայաստանի տոնավաճառներ» հասարակական կազմակերպության նախագահ
***
Նոյեմբերի 27-ին ժամը 14.00-ին «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության անդամներ՝ Սոֆյա Հովսեփյանի, Տիգրան Մարտիրոսյանի և Լևոն Զաքարյանի
ասուլիսը։
Թեման՝ «Լեոնիդ Ազգալդյանի անվան փողոցի անվանակոչման վերաբերյալ Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության առաջարկի վերաբերյալ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության դիրքորոշումը»։