Այսօր Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 25-26-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարների 34-րդ համաժողովին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Փարիզյան համաժողովին Հայաստանը կստանձնի Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահությունը։ Նախատեսվում է, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին կհաստատվեն Երևանում հաջորդ տարի կայանալիք կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների և գագաթաժողովի ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, նշանաբանը և քննարկումների հիմնական թեմաները։




Լրահոս