Ողբերգական դեպք Արմավիրում. ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մրգաշատ գյուղի խաչմերուկում Daewoo մակնիշի 226 ԼP 61 համարանիշի ավտոմեքենայի մեջ՝ ղեկի առջև, տղամարդու դի կա։

Ժամանել էր նաև դատական բժիշկը, ով, զննելով դին, նախնական եզրակացությամբ հայտնել է, որ վարորդը՝ Արմավիրի մարզի բնակիչ, 57-ամյա Համլետ Խ.-ն հանկարծամահ է եղել։

Նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:




Լրահոս