Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է «Բրայթոնի» հետ կայացած խաղի մասին:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է «կարմիր սատանաների» հաղթանակով՝ 1:0 հաշվով.
«Պետք է անկեղծ լինել և արժանին մատուցել մրցակցին: Կարծում եմ, որ նրանք ավելիին էին արժանի: «Բրայթոնը» լավ տեսք ուներ. հիանալի էր պաշտպանվում, իսկ գրոհները վտանգավոր էին ստացվում:
Հաճախ, երբ շատ հարձակվողական ոճի ֆուտբոլիստներ ես դուրս բերում դաշտ, չի նշանակում, որ պետք է ակտիվ ֆուտբոլ ցուցադրես և անընդհատ հարձակվես: Այսօր մեր կազմում հարձակվողները շատ էին, սակայն մեզ պակասում էր վստահ խաղը կիսապաշտպանությունում:
Հնարավոր է, որ «Բրայթոնի» հետ խաղն ամենդաժվարն էր այս մրցաշրջանում: Մի քանի օր առաջ «Բազելի» հետ խաղում մենք շատ գոլային պահեր ստեղծեցինք, սակայն չկարողացանք իրացնել դրանք: Այսօր պատկերը հակառակն էր:
Շնորհավորում եմ տղաներիս լավ խաղի և արդյունքի համար: Իմ տղաները լավագույն խաղը չանցկացրին, բայց ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում հաղթանակի համար»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է «BBC»-ն: