Քիչ առաջ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի շրջանակներում հրաշաի ելույթ ունեցավ Հայաստանի ներկայացուցիչ 9-ամյա Միշան:
Նա կատարեց իր «Բումերանգ» երգը՝ բեմում բումերանգի տեսքով սքեյթ քշելով:
Այս տարի փոփոխություն կա մրցույթի քվեարկության կարգում։ Յուրաքանչյուր երկիր կարող է քվեարկել նաև իր մասնակցի օգտին։ Օնլայն քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ից: Ըստ քվեարկության նոր կարգի՝ այս տարի մասնակից երկիրն օնլայն քվեարկության միջոցով կարող է քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: