28.11.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի նոյեմբերի 28-ին,ժամը՝ 10:00-ին,«Երևանի «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցի Մեծ Հայք հանդիպումների սրահում տեղի է ունեալու Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից նախաձեռնած երկկողմ կլոր սեղան-կոնսուլտացիա հերթական փուլը,
որի բացման արարողությունը հասանելի է լինելու ԶԼՄ-ների համար:

Նույն օրը, ժամը՝ 13:15-ին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի և «Միացյալ Ռուսաստան»  կուսակցության Գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի պատգամավոր, ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Սերգեյ Ժելեզնյակի կողմից «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցում տեղի կունենա զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար մամուլի ասուլիս:

***

2017թ. նոյեմբերի 28-ին, ժամը 12-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ներկայացնելու է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի առաջարկությունները:

Հրավիրում ենք լրագրողներին և թեմայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող անձանց:

Հասցե՝ ՀՀ փաստաբանների պալատի վարչական շենք՝ ք.Երևան, Զաքիյան 7-2, 4-րդ հարկ, մեծ դահլիճ

***

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի «Փակման միջոցառումը» տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 28-ին ժամը 09:30-12:00-ը Երևանի «Ռեդիսսոն Բլու հոթել» հյուրանոցում, Արմենիա սրահում:

Աշխատաժողովին ներկա են գտնվելու և ողջույնի խոսքով հանդես են գալու ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

***

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19.00, Հայաստանի ազգային պատկերասրահում Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում կներկայացվի «Արքայական համերգ» նախագիծը։ Առաջին անգամ հնչելու են տարբեր երկրների թագավորների ստեղծագործությունները՝ ՀՀ վաստակավոր գործիչ Դանիել Երաժշտի մեկնաբանմամբ։ Ստեղծագործությունների համադրումն իրականացրել է Դանիել Երաժիշտը, ով նաև համերգային երեկոյի բանախոսն ու դիրիժորն է:

Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Թանկացումներն ու հարկային օրենսգրքի փոփոխությունները» թեմայով մամլո ասուլիս: Բանախոսն է  «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը։ Բանախոսը կանդրադառնա հարկային նոր օրենսգրքի փոփոխություններին, ներկա և սպասվող թանկացումներին։

***

Նոյեմբերի 28-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ԱԺ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մկրտիչ Մինասյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ-ԵՄ համագործակցության նոր էջը բացված է. սպասումներ և հեռանկարներ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա գրոսմայստեր, շախմատի աշխարհի և Եվրոպայի մինչև 18 տարեկանների 2016 թվականի չեմպիոն, 2017 թվականի աշխարհի առաջնության մինչև 20 տարեկանների փոխչեմպիոն Մանուէլ Պետրոսյանի, գրոսմայստեր, Մանուէլ Պետրոսյանի մարզիչ Արսեն Եղիազարյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում:

***

Նոյեմբերի – 28 ին ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի
ակումբում Հայաստանի պետական ագրարային համալսարանի արտաքին կապերի
դեպարտամենտի պետ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հովիկ Սայադյանը կխոսի անտառային հրդեհների կանխարգելման ժամանակակից
միջոցների, բնապահպանական ռեժիմի պահպանման և շրջակա տարածքների
բնակիչների կողմից անտառների ոչ ճիշտ օգտագործման ու հասցված վնասների
մասին:

***

Նոյեմբերի – 28 ին ժամը 12:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի
ակումբում «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կխոսի ԵԱՏՄ
անդամակցությամբ պայմանավորված դրական և բացասական կողմերի մասին,
բանախոսը կանդրադառնա նաև Եվրոպական ասոցացման համաձայնագրին. Սերգեյ
Լավրովի կողմից Ադրբեջան և Հայաստան կատարած այցին:

***

Նոյեմբերի – 28 ին ժամը 13:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի
ակումբում «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ ղեկավար Արմեն
Պողոսյանը կխոսի շուկայում առկա և սպասվող թանկացումների մասին,
բանախոսը կանդրադառնա նաև Երևան քաղաքի տրանսպորտի խնդրին:

***

Նոյեմբերի 28-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Թեման՝ ՀՀ և ԵՄ միջև ստորագրված համաձայնագրի արդյունքները, հետագա քայլեր, տարածաշրջան:

***

Նոյեմբերի 28-ին ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է  Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Թեման՝ Հերթական գնաճ, գնաճը կառավարելի, թե անկառավարելի:




Լրահոս