ՖՈՏՈ. Որտեղից է առաջացել ավտոմեքենայի մեջ սրբապատկեր ունենալու սովորույթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ բոլոր ավտոմեքենաներում կարող եք տեսնել սրբապատկերներ: Սակայն դրանք մեքենայի մեջ ունենալու սովորույթը գալիս է 20-րդ դարից, երբ ավտոմեքենաները դեռ այնքան վստահելի չէին:

Այն ժամանակ կաթոլիկ եկեղեցին բոլոր վարորդներին խորհուրդ էր տալիս ավտոմեքենայի մեջ կախել սբ. Քրիստափորի մեդալը: Նա համարվում է բոլոր ճամփորդների պահապանը: Ավանդույթի համաձայն, նրա դեմքն ամեն օր տեսնողը չի կարող մահանալ դժբախտ պատահարից:

Նաև նախորդ դարի կեսերին վարորդները ավտոմեքենայի առջևի մասում ամրացնում էին Հիսուս Քրիստոսի փոքրիկ արձանիկ:

Որքան էլ զարմանալի է, դա չէր արվում վարորդին դժբախտ պատահարից ապահովագրելու համար, այլ՝ հակառակը: Ավտոմեքենայի անդամները ցանկանում էին, որպեսզի մահանալուց առաջ նրանք տեսնեն հենց Քրիստոսի դեմքը և այլ աշխարհ գնան ապաշխարհելով:

ԽՍՀՄ երկրներում սրբապատկերներ տեղադրելու սովորույթն առաջացել է 90-ականներին: Մարդիկ կարծում են, որ այդպիսի սրբապատկերները կարող են ապահովագրել լուրջ վթարներից:

Իրականում սրբապատկերները ոչ թե պետք են վթարներից պահպանելու, այլ ամեն անգամ մեքենա նստելուց դրանց նայելով աղոթելու համար:

Սրբապատկերներ ամրացնելու հստակ վայր նախանշված չէ, սակայն սրբի դեմքը պետք է նայի վարորդին:




Լրահոս