Իտալական «Միլանի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան, ով այսօր հեռացվել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, հաջողություն է մաղթել թիմին
««Միլանի» գլխավոր մարզիչ լինելը մեծ պատիվ էր: Ավելի մեծ պատիվ էր այն, որ աշխատել եմ նման մակարդակի խաղացողների հետ:
Շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար: Ֆասոնեին և Միրաբելիին՝ ինձ հնարավորություն տալու համար, ինչպես նաև իմ մարզչական շտաբին, որ այս ընթացքում օգնել է ինձ:
Հույս ունեմ, որ Գատուզոյի հետ «Միլանը» կլինի այնտեղ, որտեղ արժանի է»,- գրել է Մոնտելան «Twitter»-ի իր էջում: