Վանաձորի ծննդատան ավագ մանկաբարձ-գինեկոլոգի շուրջ կրքերը գնալով թեժանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի ծննդատան ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանի շուրջ կրքերը գնալով թեժանում են: Ինչպես հայտնի է ՝ՀՀ քննչական կոմիտեի քննիչը 32-ամյա ծննդկանի մահվան մեջ մեղադրվող Դավիթ Շահվերդյանի պաշտոնավարությունը դադարեցնելու մասին միջնորդությունը էր ներկայացրել դատախազությանը, իսկ ահա Լոռու մարզի դատախազությունը համարել է, որ Շահվերդյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին համաձայնություն տալու հիմքերը բացակայում են:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, անդրադառնալով գինեկոլոգի շուրջ ստեղծված աղմուկին, հայտնեց.«Բժշկի մեղքի բաժինը պետք է հասկանան իրավապահ մարմինները, մեր կողմից մենք տրամադրել ենք փորձագետներ: Ինչ վերաբերում է բժշկին աջակցություն ցուցաբերելուն, ապա այդ մասին մենք շատ ենք խոսել, պատրաստվում են գործելակարգեր, եթե ապացուցվի, որ բժշիկը գործել է գործելակարգերի հիման վրա, նա ապահովվագրված կլինի, իսկ եթե նա խախտել է ինչ-որ մի քայլ, նա պետք է բացատրի դրա հիմքը»:




Լրահոս