
Ազգային ժողովի աշխատակազմն անորոշության մեջ է, քանի որ տեղյակ չեն՝ տարեվերջյան պարգեւավճարները, որոնք ընդունված է անվանել 13-րդ աշխատավարձ, այս տարի ստանալո՞ւ են, թե՞ ոչ: Ուստի լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է՝ ԱԺ նոր ղեկավարությունն այս անգամ նրանց զրկի պարգեւատրումներից:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ ԱԺ աշխատակազմը պարգեւատրումից օգտվելու է, թե ոչ հարցին ի պատասխան՝ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պատասխանել է. «ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատողները մշտապես օգտվում են օրենքով նախատեսված իրավունքից»:
Անորոշ պատասխանից կարելի է ենթադրել, որ ԱԺ ղեկավարությունը դեռեւս հստակ որոշում չունի՝ կվճարի՞ 13-րդ աշխատավարձը, թե՞ ոչ: