Հայտնիներն ունեն դիմահարդարների և դիետոլոգների ծառայություններից օգտվելու բազմաթիվ հնարավորություններ, սակայն նրանք ունենում են կնճիռներ, ցելյուլիտ, մաշկի թերություններ: Նրանք այդ ամենը ձգտում են հանրությունից թաքցնել լավ արված դիմահարդարման կամ բրենդային հագուստի միջոցով:
Արհեստականորեն երկարացված վարսերը ևս նորաձև են: Սակայն հայտնիներ կան, որոնք նույնիսկ դրանից չեն օգտվում, այլ միանգամից կեղծամ են կրում: Ընդ որում, արհեստական վարսերը նրանք որպես բնական են ներկայացնում:
Ռիզ Ուիզերսփուն
Բնականից դերասանուհին բարակ եւ հազվադեպ հանդիպող վարսեր ունի: Հավաքված վարսերի դեպքում դա չի զգացվում: Սակայն, երբ պետք է արձակել վարսերը, պետք է ինչ-որ բան մտածել՝ դրանց արժանի տեսք հաղորդելու համար:
Գվեն Ստեֆանի
Ստեֆանին շեկացնում է իր մազերն ամբողջ կյանքի ընթացքում: Եվ դա վատ է անդրադառնում մազերի վրա: Սովորական կյանքում նա հավաքում է վարսերը, իսկ միջոցառումների ներկայանալիս՝ կեղծամ կրում:
Լեդի Գագա
Երգչուհին էպատաժ սիրում է: Նա կարող է փոխել երկարությունը և վարսերի գույնը շաբաթվա մեջ մի քանի անգամ: Եվ բնական է, որ նա դրա համար չի օգտագործում բնական վարսեր:
Նիկի Մինաժ
Նրա լոքոնները հաճախ բազմագույն են լինում: Որպեսզի այդ փորձարկումներն իր վարսերի վրա չանի, նա կեղծամ է օգտագործում:
Բրիթնի Սփիրս
Երբ Սփիրսը ճաղատացավ, դրանից հետո նրա վարսերը սկսեցին ավելի «լավ» աճել: Այդ հնարքը լավ անդրադարձավ արտաքինի վրա: Սակայն մինչ այդ նա կեղծամ էր օգտագործում և նույնիսկ բեմում կորցնում դրանք:
Միկի Ռուրկ
80-ականների սեքս-սիմվոլն արդեն նախկինը չէ: Դեմքը նա փչացրել է պլաստիկ վիրահատությունների պատճառով, իսկ վարսերը սկսեցին ինքնուրույն թափվել:
Նաոմի Քեմբլ
Սուպերմոդելը գրեթե 50 տարեկան է: Նա մինչ այժմ լավ մարզավիճակում է և նույնիսկ ցուցադրությունների է մասնակցում: Սակայն մշտական ծանրաբեռնվածությունը վատ է անդրադարձել վարսերի վրա և դրանք թաքցնելն անհնար է:
Սիարա
R’n’B-ի թագուհին ևս վարսերի խնդիր ունի: Որպեսզի փայլի բեմի վրա, նա կեղծամներ է օգտագործում:
Բեյոնսե
Նշվում է, որ նա օգտագործում է բնական վարսերից կազմված կեղծամներ, որոնք ամրացնում են վարսերը: Նա դա օգտագործում է նաեւ առօրյա կյանքում:
Թայրա Բենկս
Նա չէր ամաչել իր խնդիրների մասին բարձրաձայնելուց: Սակայն փաստը մնում է փաստ. նրա սանրվածքն արհեստական է:
Լինդսի Լոհան
Ոչ առողջ ապրելակերպը հանգեցրել է վատ հետևանքների: .
Քրիստինա Ագիլերա
Շիկահերի կերպարի պատճառով նա վնասեց բնական մազերը և ստիպված է կեղծամ կրել:
Ռիհաննա
Նա կարող է լինել և սևահեր, և կարմրահեր: Իսկ այդ ամենին օգնում է կեղծամը: