ՀԱՐՑ. Եթե անձն ունի հաշմանդամություն (3-րդ խումբ) եւ աշխատում է, ապա նա կարո՞ղ է օգտվել որեւէ արտոնությունից, եթե այո, ապա ինչպիսի՞:
Հեղինե Հարությունյան (53 տարեկան, օպերատոր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի` հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (141 հոդված):
Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն:
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի: Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի սահմանվում:
«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն» ՀԿ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատողների թվի կամ հաuտիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավաuար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից: