ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հովիկ Աբրահամյանի ընկերությունը 2 տարվա պարտքեր է կուտակել. հարկերը չի վճարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը» տեղեկացրել էր, որ «Արտֆուդ» ընկերությանը պատկանող Այրումի պահածոների գործարանը Այրում համայնքի հանդեպ հարկային պարտավորություններ է կուտակել: Ինչպես հայտնի է՝ «Արտֆուդի» սեփականատերերը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն էին: Այրումի համայնքապետարանից տեղեկացանք, որ «Արտֆուդը» 2 տարվա հողի եւ գույքահարկի պարտքեր է կուտակել:

Մասնավորապես գույքահարկի պարտքը կազմում է 841 հազար դրամ, որից 300 հազար դրամ տույժերն են: Իսկ հողի հարկի պարտքը կազմում է 108 հազար դրամ, որից 20 հազարը տույժերն են: «Արտֆուդի» չմարած հարկային պարտավորությունների մասին «Ժողովուրդի» առաջին հրապարակումից հետո բավական ժամանակ է անցել, ուստի Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այս ընթացքում ընկերությունը մարել է պարտքերը: Համայնքի ղեկավարը փաստեց, որ «Արտֆուդն» այդպես էլ պարտքերը չի մարել։ Ավելին՝ ըստ Պարանյանի՝ վերը նշված գումարները վճարելու դեպքում այդպիսով էապես կբարելավվեր Այրում համայնքի ֆինանսական վիճակը: Ա. Պարանյանը նաեւ տեղեկացրեց, որ ինքը հողի հարկի եւ գույքահարկի պարտքի համար բազմիցս զանգահարել է «Արտֆուդի» ղեկավարներին, սակայն այդ հեռախոսազանգերն անպատասխան են մնացել:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս