Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակությունից 9-ը կողմ է քվեարկել այն բանաձեւի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ:
Հակահայկական բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Քվեարկությանը չեն մասնակցել Հայաստանը, Ռուսաստանը եւ Սերբիան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայկական պատվիրակությունը լքել է Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի դահլիճը: