«Հայանտառ»-ը կդառնա կոմիտե և կանցնի բնապահպանության նախարարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր կառավարության նիստում ներկայացրեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Նախարարը պարզաբանեց, որ հիմնական փոփոխությունն այն է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվում է որպես կոմիտե և տեղափոխվում Բնապահպանության նախարարության ենթակայության տակ՝ հաշվի առնելով, որ անտառները Հայաստանում ավելի շատ բնապահպանական դեր ունեն:

Վարչապետ Կարեն Կարապետյանն, իր խոսքն ուղղելով բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին, նշեց. «Հիմա, պարոն Մինասյան, մենք ակնկալում ենք Ձեզանից, որ Դուք շատ արագ պետք է բերեք ձևակերպեք քվոտաներ, մենք դրա մասին խոսել ենք: Այն լիմիտները, որոնք տրամադրում ենք շատ ավելի ցածր է, քան շուկայում առկա քանակը, այդ իսկ պատճառով մենք այդ գործողությունները պետք է լեգալիզացնենք, այդ ռեսուսրները պետք է ուղղենք, որպեսզի անտառի պահպանման գնա»:




Լրահոս