Հերմինե Նաղդալյանը հետևողականորեն դուրս է մղվում բոլոր այն պաշտոններից, որոնք նախկինում զբաղեցրել է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Կոպենհագենում տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում այդ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Հերմինե Նաղդալյանին փոխարինել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Այս փոփոխությունը բացատրվել է հանձնաժողովում Հովհաննիսյանին տեսնելու Հայաստանի իշխանության ցանկությամբ: Այսպիսով՝ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում են Արմեն Ռուստամյանը և Արփինե Հովհաննիսյանը: Հերմինե Նաղդալյանը հետևողականորեն դուրս է մղվում բոլոր այն պաշտոններից, որոնք նախկինում զբաղեցրել է»:

Առավել մանրամասն ` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս