ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հողի հարկն ի՞նչ դրույքաչափերով է հաշվարկվում: Խնդրում եմ ներկայացնել հնարավորինս մանրամասն:
Գրիգոր Հարությունյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ` բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ եւ այգեգործական ամառանոցային հողամասերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով: Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկի դրույքաչափերը սահմանվել են բնակավայրի ներսում դրանց կադաստրային արժեքի 1 տոկոսի, իսկ բնակավայրից դուրս` 0.5 տոկոսի չափերով:
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հողի հարկը հաշվարկվում է հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության, անհատույց մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: