Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհը բավական թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա: Հիշում եք` ԱԻՆ-ը, մի քանի օր շարունակ չկարողանալով մարել հրդեհը, ստիպված էր դիմել ՌԴ օգնությանը:
Եւ ահա «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 4 մլն դրամ կհատկացվի՝ հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ՌԴ փրկարարական խմբի՝ ՀՀ ժամանելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով:
Բացի այդ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնելու նպատակով «ԻԼ-76» ինքնաթիռի շահագործման համար տրամադրված վառելանյութի պաշարների վերականգնման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը կհատկացվի 51 մլն դրամ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: