Արգելոցների որսագողերը խստորեն կպատժվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Խոսրովի արգելոցում այսօր Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքի 100-րդ օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարն ամփոփեց այս 100 օրվա ընթացքում կատարած աշխատանքները:

Նա անդրադարձավ նաև Հայաստանի արգելոցներում անօրինական որս կատարողներին՝ հայտարարելով, որ նրանք ամենախիստ կերպով կպատժվեն:

Ա. Գրիգորյանը նշեց, որ արգելոցներում անօրինական որս կատարողների նկատմամբ հսկողությունն ավելի խիստ է հանգստյան և տոն օրերին, երբ որսամիս համտեսելու գայթակղությունը հատկապես մեծ է:

«Մեր աշխատակիցների վրա ես 100%-ով վստահ եմ: Նրանք դա երբեք չեն անի: Իսկ ապօրինի այցելուների նկատմամբ հսկողությունը շատ խիստ է», – հայտարարեց նախարարը:

Նա նաև հիշեցրեց, որ մարդիկ, բնականաբար, կարող են այցելել արգելոց, սակայն նախօրոք այդ մասին պետք է տեղեկացվեն և գան սահմանափակ հետիոտնային երթուղիներով:




Լրահոս