Աստղերը նույնպես մարդիկ են, ինչպես մենք և նրանց խնդիրներն իրենց զուգընկերների հետ, հաճախ հիշեցնում են սովորական մարդկանց պատմությունները, որոնք մենք անձնապես ունենք: Ոչ միշտ են աստղերը կարողանում հաղթահարել այն փորձությունները, որոնք նրանց բաժին են ընկնում:
Ներկայացնում ենք աղմկոտ ապահարզաններ. այս աստղերի ամուսնական կյանքն ընդհատվեց 2017 թվականին:
Սկարլետ Յոհանսոն և Ռոմեն Դորիակ (2012-2017)
Նրանք ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով և գրեթե միանգամից սկսեցին հանդիպել: 2014 թվականին նրանք ամուսնացան, սակայն արդեն այս տարվա հունվարին դերասանուհին դատարան դիմեց:
Էմի Շումեր և Բեն Հանիշ (2016-2017)
Զարմանալի է, սակայն այս զույգը ծանոթացել են ծանոթությունների կայքի միջոցով: Սակայն կես տարվա հանդիպումից հետո նրանք բաժանվեցին:
Ջեննի Սլեյտ և Կրիս Էվանս (2016-2017)
Դերասանների միջև բուռն սիրավեպը սկսվել է դեռ անցյալ տարվա գարնանը: Սակայն ժամանակի բացակայությունը հանգեցրեց հարաբերությունների ավարտի:
Քեթի Փերի և Օրլանդո Բլում (2016-2017)
Երիտասարդ զույգերը ծանոթացել են հավաքույթի ժամանակ, իսկ մի քանի շաբաթ հետո նրանք հայտարարեցին, որ հանդիպում են: Սակայն քիչ ժամանակ անց նրանք բաժանվեցին:
Ջանեթ Ջեքսոն և Վիսամ ալ-Մանա
Ջանեթի համար այս ամուսնությունը երրորդն էր: Եվ, երբ զույգը երեխա ունեցավ, երգչուհու երկրպագուները վստահ էին, որ նրանց մոտ ամեն ինչ լավ է լինելու: Սակայն երեխայի ծնվելուց երեք ամիս անց նրանք բաժանվեցին:
Բեն Ստիլլեր և Կրիստին Թեյլոր (2000-2017)
Նրանք ծանոթությունը տեղի է ունեցել նկարահանման հրապարակում: Ծանոթությունից երկու տարի անց նրանք պսակադրվեցին: Չնայած երկար ժամանակ նրանք համարվում էին ամենաամուր զույգերից մեկը, սակայն այս տարվա մայիսին նրանք բաժանվեցին՝ այդպես էլ երկրպագուներին չբացատրելով պատճառները:
Սելենա Գոմես և The Weeknd (2017)
Դերասանուհին բաժանվեց իր նոր կողակցից: Վերջերս նրան կրկին տեսել են նախկին զուգընկեր Ջասթին Բիբերի հետ սրճարանում: Միգուցե նրանք ցանկանում են կրկին վերսկսել հարաբերությունները: