
Կարագի թանկացումը այն աստիճան է խուճապահար արել մարդկանց, որ այս օրերին մարդիկ սուպերմարկետներից փորձում են կարագ գողանալ: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը ականատես է եղել, թե ինչպես է «Ծիրան» սուպերմարկետում տարեց պապիկը կարագ դրել գրպանը եւ մոտեցել դրամարկղին, սակայն անվտանգության աշխատակիցները կագնեցրել են պապիկին եւ բարեխղճորեն խնդրել այլեւս նման քայլի չգնալ:
Ամենայն հավանականությամբ, սուպերմարկետի տնօրինությունը նման մեղմ վերաբերմունք դրսեւորել է պապիկի նկատմամբ՝ հաշվի առնելով նրա տարիքը: Սակայն տեղեկացանք, որ վերջին օրերին սուպերմարկետի տարբեր մասնաճյուղերից կարագի գողության փորձի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել: Ու դրանք համընկել են կարագի գնի շեշտակի բարձրացման հետ: