Հարց քաղաքացիներից` ավանդի ո՞ր տեսակները չեն երաշխավորվում բանկերի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ավանդի ո՞ր տեսակները չեն երաշխավորվում բանկերի կողմից:

Սերինե Մխիթարյան (66 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք ա) պատկանում են բանկի ղեկավարին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին, բ) պատկանում են տվյալ բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ (կամ) նրա ընտանիքի անդամներին, դ) ճանաչվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց, ե) սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից, զ) ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով:

Ավանդների հատուցումը երաշխավորող հիմանադրամ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Ավելացնենք, որ երաշխավորված ավանդի հատուցումն իրականացվում է ե՛ւ կանխիկ, եւ անկանխիկ եղանակով` ավանդատուի նշված հաշվին փոխանցման միջոցով: Ի դեպ, ավանդները երաշխավորվում են հիմնադրամի միջոցների հաշվին։




Լրահոս