ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Կապանի բնակիչ Արմեն Խաչատրյանը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի՝ պահանջելով վճարել գիշերային աշխատանքի համար չվճարված աշխատավարձը ու չվճարված աշխատավարձի տույժերը:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ կոմբինատի աշխատակիցները նմանօրինակ խնդրի համար հայտնվել են դատարանում: Բացի այդ՝ այս կոմբինատի նախկին աշխատողները բողոքում էին կառավարության անուշադրությունից, իրենց իրավունքների խախտումներից, ներկայիս աշխատողները՝ տնօրեններից իրենց արտաժամյա աշխատացնելու եւ չվճարելու համար:
Ու ընդհանրապես շատ հանքավայրեր շահագործող ընկերություններ ստրուկի նման են վարվում իրենց աշխատակիցների հետ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս