Մեքենան հայտնվել է ձորի եզրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 3-ին, ժամը 01:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցից դեպի Նոր Նորքի 8-րդ զանգված տանող ավտոճանապարհին ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորի եզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան գտնվում է Հ.Ավետիսյան փողոցի թիվ 58 շենքի մոտակայքում: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «KIA Sorento» մակնիշի 91 NN 101 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք:




Լրահոս