Կեղծ մետաղադրամների իրացման հերթական դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իրավապահները 200 դրամանոց կեղծ մետաղադրամների իրացման դեպք են բացահայտել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի Օնիկ Գեւորգյանը Ուկրաինայից 2016 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստան է բերել ուկրաինական մետաղադրամներ եւ դրանցից 97 հատ իրենց տանը գազօջախի վրա տաքացնելով եւ մուրճով հարվածելով՝ 200 դրամին համապատասխան չափերի հասցրել:

Այս ճանապարհով նա կարողացել է ըմպելիք պատրաստող սարքերից գումարներ հափշտակել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս դեպքը իրավապահները բացահայտել են Գյումրիում: Օնիկ Գեւոգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:




Լրահոս