
«Ժողովուրդ» օրաթերթը երկու անգամ անդրադարձել է Այրումի պահածոների գործարանի սեփականատեր «Արտֆուդ» ընկերության կողմից Այրում համայնքի հանդեպ ավելի քան մեկ միլիոն դրամի հողի հարկի եւ գույքահարկի պարտքի պատմությանը:
Մենք տեղեկացանք, որ մեր վերջին հրապարակումից հետո՝ նոյեմբերի 30-ին, «Արտֆուդ» ընկերությունը փոխանցել է հողի հարկի եւ գույքահարկի 1 միլիոն 300 հազար դրամ պարտքը: Հիշեցնենք, որ «Արտֆուդ» ընկերությունը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին:
Ոսկան Սարգսյան
Տավուշ